Վրաստանի ազգային վիճակագրական ծառայություն. 2023 թվականին Վրաստանում աղքատության բացարձակ մակարդակը նվազել է 3,8 տոկոսով՝ հասնելով 11,8 տոկոսի

12:04, 29.05.2024

 

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2023 թվականին Վրաստանում աղքատության բացարձակ շեմից ցածր բնակչության մասնաբաժինը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,8 տոկոսային կետով և կազմել 11,8 տոկոս։

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականին քաղաքատիպ բնակավայրերում աղքատության բացարձակ ցուցանիշը նվազել է 2,9 տոկոսային կետով և կազմել 9,4 տոկոս, իսկ գյուղական բնակավայրերում այն ​​նվազել է 5,0 տոկոսային կետով և կազմել 15,6 տոկոս։

Բացի այդ, գործակալության զեկույցի համաձայն, 2023 թվականին աղքատության բացարձակ ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, նվազել է բնակչության բոլոր տարիքային խմբերում։ Մասնավորապես, մինչև 18 տարեկան տարիքային խմբում ցուցանիշը կազմել է 16,0 տոկոս (-4,3 տոկոսային կետ), 18-64 տարիքային խմբում՝ 11,5 տոկոս (-3,8 տոկոսային կետ), իսկ 65 և բարձր տարիքային խմբում՝ 8,0 տոկոս ( -2,5 տոկոսային կետ):

Կանանց բացարձակ աղքատության մակարդակը նվազել է 3,9 տոկոսային կետով և կազմել 11,5 տոկոս, իսկ տղամարդկանց դեպքում՝ 3,7 տոկոսային կետով և կազմել 12,2 տոկոս։

2023 թվականին, նախորդ տարվա համեմատ, Ջինիի գործակցի արժեքը ըստ ընդհանուր եկամտի և ընդհանուր միջոցների չի փոխվել և կազմել է համապատասխանաբար 0,36 և 0,37, ըստ ընդհանուր սպառողական ծախսերի՝ աճել է 0,02-ով և կազմել 0.36, իսկ ընդհանուր ծախսերի համաձայն աճել է 0.01-ով և կազմել 0.40:

Նմանատիպ