Վրաստանի Ազգային բանկի նախագահ. Դրամական փոխանցումների դինամիկան հուսադրող է
Վրաստանի Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն դրամական փոխանցումների դինամիկան որակում է հուսադրող և մեկնաբանում, որ առկա դինամիկան կազդի ինչպես տնտեսական ակտիվության, այնպես էլ՝ տարադրամի փոխարժեքի վրա:
Ազգային բանկի նախագահը նշված տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն է արել սոցիալական ցանցում:
«Դրամական փոխանցումների դինամիկան հուսադրող է. Եթե ապրիլին փոխանցումները տարեկան կտրվածքով նվազել էին 42.3%-ով, ապա մայիսին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 9.6%: Հաշվի առնելով, թե ինչ բացասական սպասումներ ունեինք համավարակի սկզբում այս ցուցանիշի հետ կապված, սա իրոք լավ լուր է: Առկա դինամիկան կազդի ինչպես տնտեսական ակտիվության, այնպես էլ՝ տարադրամի փոխարժեքի վրա»,- մեկնաբանում է Ազգային բանկի նախագահը: