Վրաստանի Ազգային բանկն այսօրվա փոխարժեքային աճուրդում գնել է 10 միլիոն դոլլար: Բանկի տեղեկությամբ, միջին կշռված փոխարժեքը կազմել է 2.6735:
10 միլիոն դոլլարը բանկը գնել է նոյեմբերի 9-ին: Բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի մեկնաբանմամբ, փոխարժեքային պահուստների լրացումը կապված է Արժույթի միջազգային հիմնադրամի հանձնարարականի հետ: