Վրաստանի Ազգային բանկ. Նոյեմբերին երկիր փոխանցումներն աճել են 12,5 տոկոսով
Ըստ Ազգային բանկի, 2020 թվականի նոյեմբերին երկրում դրամական փոխանցումների ծավալը կազմել է 169,9 միլիոն դոլար, կամ 562,3 միլիոն լարի, ինչը 12,5 տոկոսով կամ 18,9 միլիոն դոլարով ավելի է 2019 թվականի նոյեմբերի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Վրաստան փոխանցումների 93,9 տոկոսը գալիս է 18 խոշոր գործընկեր երկրներից, որտեղից նոյեմբերին այդպիսի փոխանցումների ծավալը գերազանցել է մեկ միլիոն դոլարը: Անցյալ տարվա նոյեմբերին նույն 18 երկրներին բաժին է ընկել բոլոր փոխանցումների 93,7 տոկոսը:
Ըստ Ազգային բանկի, Ռուսաստանը շարունակում է առաջատար լինել փոխանցումների ծավալով: Ամենաշատ դրամական փոխանցումները՝ 31,84 մլն դոլար այս տարվա հոկտեմբերին Վրաստան է փոխանցվել հենց Ռուսաստանից: Երկրորդ տեղում Իտալիան է՝ 25,32 միլիոն դոլարով, որին հաջորդում են ԱՄՆ-ը՝ 19,63 միլիոն դոլար, Հունաստանը չորրորդ տեղում է՝ 18,29 միլիոն դոլլարով, իսկ Իսրայելը հինգերորդ տեղում է՝ 13,72 միլիոն դոլարով:
Միևնույն ժամանակ, 2020 թվականի նոյեմբերին Վրաստանից արտասահման է փոխանցվել 21,9 միլիոն դոլար (72,4 միլիոն լարի), ինչը 0,1 տոկոսով պակաս է 2019 թվականի նոյեմբերի նույն ժամանակահատվածից (21,9 միլիոն դոլար):