Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը ղեկավարելու է Վախտանգ Գոմելաուրին
Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին: Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստին:
«Ցանկանում եմ, տեղեկացնել նորություն: Անվտանգության խորհուրդն անչափ կարևոր մարմին է, առանձնապես այսօր, որը պետք է գործի արդյունավետ կերպով: Ստեղծված իրավիճակից ելնելով, ներկայացնում եմ Անվտանգության խորհրդի նոր քարտուղարին: Նա ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին է: Պարոն Վախտանգին շնորհավորում են այս կարևոր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, իհարկե համատեղելով»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: