2025 թվականի հունվարի 30-ին Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստանի Հանրապետություն։
Այցի շրջանակներում Մակա Բոճորիշվիլին կհանդիպի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ինչպես անձամբ, այնպես էլ ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո տեղի կունենա երկու երկրների արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մակա Բոճորիշվիլին կմասնակցի նաև Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին, որը կնախագահեն երկու երկրների վարչապետները։