Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Սիրիայի և բռնազավթված Ցխինվալի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնությունը ոչ լեգիտիմ է
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Սիրիայի և բռնազավթված Ցխինվալի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնությունը ոչ լեգիտիմ է
Սիրիայի և բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչների կողմից դիվանագիտական հարաբերությունների մասին պայմանագրի ստորագրման փաստը մեկնաբանելիս, արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ համաձայնագիրը ոչ մի իրավական ուժ չունի: Այս մասին առաջին ալիքին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

«Ասադի ռեժիմի կողմից Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների այսպես կոչված անկախության ճանաչումը և նրանց հետ այսպես կոչված դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ոչ մի իրավական ուժ չունի: Անձամբ Ասադի ռեժիմը միջազգային համադաշնության կողմից հայտարարված է ոչ լեգիտիմ: Հատկանշական է, որ միջազգային համադաշնությունը խիստ դատապարտել է այսպես կոչված ճանաչումը: Այդ գործողությունը դատապարտել են նաև Սիրիայի ընդիմադիր ուժերը»,-հայտարարել է Մարի Նարչեմաշվիլին:

Հիշեցնենք, Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմմը և Ցխինվալիի բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչը, այսպես կոչված արտաքին գործերի նախարար Դիմիտրի Մեդոևը, ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր: