Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վշտակցել է Հունաստանում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վշտակցել է Հունաստանում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վշտակցել է Հունաստանում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Մենք կանգնած ենք հույն ժողովրդի և Հունաստանի կառավարության կողքին, որոնք այս պահին պայքարում են հրդեհի դեմ»,-ասված է արտաքին գործերի նախարարության հայտարարությունում, որը հրապարակվել է Twitter-ի էջում:

Հունաստանում մինչև այժմ պայքարում են հրդեհի դեմ:

Հունաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոսեբ Նանոբաշվիլին հայտարարում է, որ Վրաստանի քաղաքացիներից մեկը, որին որոնում էր ընտանիքը փրկված է և գտնվում է անվտանգ վայրում, իսկ մյուսին դեռևս փնտրում են:

Վերջին տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 60-ը, հարյուրավոր մարդիկ տուժել են: Աթենքում Վրաստանի դեսպանատունը անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի: Վրաստանի քաղաքացիները դեսպանատան հետ կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +306995779793: