Հունաստանում հայտարարվել է եռօրյա սուգ

17:50, 24.07.2018

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ է հայտարարել:

Վարչապետի խոսքերով աղետի դեմ պայքարը շարունակվում է:

Հիշեցնենք, Հունաստանում անտառային հրդեհների պատճառով վերջին տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 60-ը, հարյուրավոր մարդիկ տուժել են: Եվրամիության անդամ երկրները արդեն առաջարկել են իրենց օգնությունը:

 

Նմանատիպ