Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Ռուսաստանի կողմից Սուխումիի օդանավակայանի անօրինական շահագործման և Աբխազիայի օկուպացված շրջանում օդային երթևեկության վերականգնման կապակցությամբ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Ռուսաստանի կողմից Սուխումիի օդանավակայանի անօրինական շահագործման և օկուպացված Աբխազիայում օդային հաղորդակցության վերականգնման կապակցությամբ։ Այս մասին ասվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշված է, որ 2025 թվականի մայիսի 1-ին ռուսական ավիաընկերության կողմից Աբխազիայի օկուպացված տարածաշրջան թռիչքի անօրինական իրականացումը, ինչպես նաև օկուպացիոն ռեժիմի հետ կնքված այսպես կոչված «համաձայնագիրը», Սուխումի օդանավակայանը Ռուսաստանին փոխանցելու և շահագործելու մասին համաձայնագիրը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, օկուպացված տարածքների մասին Վրաստանի օրենսդրության, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) կոնվենցիայի կոպիտ խախտում է, որի անդամ են և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը։
«Այս տարվա մայիսի 1-ին Ռուսաստանից դեպի օկուպացված Աբխազիա երկաթուղային երթևեկության իրականացումը նույնպես մտահոգիչ է։ Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ակտիվացնել համապատասխան միջազգային մեխանիզմները և կոչ է անում միջազգային հանրությանը՝ պատշաճ կերպով գնահատել և համապատասխանաբար արձագանքել Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողություններին։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կոնվենցիայի և Եվրամիության միջնորդությամբ կնքված 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։