Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային համադաշնությանը շնորհակալություն է հայտնում աջակցության համար
Երեկ, իսկույն, Վրաստանի ինքնիշխանությանն աջակցող հայտարարություններ արվեցին մոտ 20 երկրների կողմից և դատապարտեցին նախորդ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի կողմից իրականացված վտանգավոր գործողությունները,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գորեծերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին՝ Վրաստանի դեմ իրականացված հարձակումների և այդ հարցի առնչությամբ միջազգային արձագանքների հետ կապված:
Վրաստանի արտաքին գերատեսչությունը միջազգային համադաշնությանը շնորհակալություն է հայտնում աջակցության համար:
«Մեր հայտարարություններին համապատասխան, երբ միջազգային համադաշնությանը կոչ արեցինք հանդես գալ համապատասխան գնահատականներով, դրան հետևեց անհապաղ արձագանք: Երեկ, իսկույն, Վրաստանի ինքնիշխանությանն աջակցող հայտարարություններ արվեցին մոտ 20 երկրների կողմից և դատապարտեցին նախորդ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի կողմից իրականացված վտանգավոր գործողությունները»,- հայտարարել է Վրաստանիա րտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Բացի այդ, նրա խոսքով Վրաստանի իշխանությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում կիբերանվտանգությունը հզորացնելու համար:
Ինչպես նա նշել է, Վրաստանին աջակցող հայտարարություններ են արել Վրաստանի գործընկերները, միջազգային արձագանքները կշարունակվեն օրվա ընթացքում:
Կինստանտինիդ նշում է. «Կիբերհարձակումը դիտարկվում է որպես հարձակում Վրաստանի ինքնիշխանության դեմ»:
Վրաստանում լայնամասշտաբ կիբերհարձակում է իրականացվել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին: Խնդիրներ են ծագել հարյուրավոր կայքէջերում, այդ թվում՝ Վրաստանի Առաջին ալիքի կայքէջում: Ժամանակավորապես խափանվել է Վրաստանի ռադիոյի հեռարձակումը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննությունն է սկսել ՔՕ-ի 284-րդ և 286-րդ հոդվածներով: