Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանին, դադարեցնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված անօրեն գործողությունները
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ատոց գյուղի մոտ, բռնազավթված ռեժիմի կողմից բռնազավթված գծի արհեստական պատնեշներով ամրապնդման աշխատանքները:
«Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ցխինվալում, Ռուսաստանի բռնազավթիչ ռեժիմի հերթական անօրեն որոշումները և աշխատանքների մեկնարկը, Քարելիի մունիցիպալիտետի Ատոց գյուղի մոտ մեկ կիլոմետր երկայնքով բռնազավթված գծի արհեստական պատնեշներով ամրապնդման գործողությունը»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես պարզաբանում են նախարարությունում, նման գործողություններով Ռուսաստանի դաշնությունը կոպիտ խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և սկզբունքները և արմատախիլ է անում օրենքների վրա հիմնված միջազգային համակարգը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանի դաշնությանը, դադարեցնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված անօրեն գործողությունները, կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ին ձևակերպված կրակի դադարեցման մասին ստանձնած միջազգային պարտավորությունները և դուրս բերել իր զորքերը Վրաստանի տարածքից:
Բացի այդ, արտաքին գործերի նախարարությունը դիմում է միջազգային համադաշնությանը, գնահատական տալ կատարվածին և ընդունել համապատասխան միջոցներ:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության լրատվությամբ, Ատոց գյուղի մոտ բռնազավթիչները սկսել են բորդերիզացիայի անօրեն գործողությունը: