Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացումը Վրաստանի օկուպացված շրջաններում
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացումը Վրաստանի օկուպացված շրջաններում

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վրաստանի օկուպացված շրջաններում Ռուսաստանի նախագահական ընտրությունների անօրինական անցկացման վերաբերյալ։

Ինչպես ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, գերատեսչությունը  դատապարտում է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների անցկացումը Վրաստանի օկուպացված շրջաններում և ընտրատեղամասերի անօրինական բացումը տեղի բնակչությանը ներգրավելու նպատակով։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ այս գործողությունը Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ է, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը և ամբողջությամբ անտեսում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկիի եզրափակիչ ակտը։

«Օկուպացված շրջաններում ցանկացած ընտրությունների անցկացումը ապօրինի է օկուպացիայի ֆոնին, որը հաստատվել է, ի թիվս այլոց, միջազգային դատարանների կողմից, և այն պայմաններում, երբ էթնիկ զտումների հետևանքով օկուպացված տարածքներից վտարված բնակչությանը դեռևս չի տրվում իրենց տները վերադառնալու հնարավորությունը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում դադարեցնել իր գործողությունները Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և կատարել իր միջազգային պարտավորությունները, ներառյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ գնահատական ​​տալ և արձագանքել օկուպացված շրջաններում Ռուսաստանի այլ անօրինական գործողություններին, որոնք ուղղված են Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարմանը»,- ասվում է հայտարարության մեջ։