Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ռուսաստանի դաշնության նախագահական ընտրությունների անցկացումը բռնազավթված տարածաշրջաններում
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ռուսաստանի դաշնության նախագահական ընտրությունների անցկացումը, Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում, որտեղ անօրեն կերպով բացվել է 33 ընտրատեղամաս,-այս մասին ասված է նախարարության կողմից տարածած հայտարարության մեջ:
Արտաքին քաղաքական գերատեսչության լրատվությամբ, նշված փաստը իրենից ներկայացնում է Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների բռնազավթման ևս մեկ օրինակ և այդ տարածաշրջանների բռնազավթման շարունակման կողմ արված հերթական քայլ:
«Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում Ռուսաստանի խորհրդարանական թե նախագահական ընտրությունները անց են կացվում այն պայմաններում, երբ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում մնացած բնակչությունը 2000-ական թվականներից ի վեր դարձել է Մոսկվայի անօրեն, բռնի պասպորտիզացիայի զոհ, իսկ ազգային զտման արդյունքում վտարված հարյուր հազարավոր մարդիկ կրկին զրկված են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից:
Նման գործողություններով Ռուսաստանի իշխանությունները անտեսում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկիի հաշվետու ակտը և կոպիտ խախտում են միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքային նորմերը, ինչպիսիք են՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգայնօրեն ճանաչված սահմանների անխախտելիությունը և ներքին գործերին չխառնվելը»,-ասված է հայտարարության մեջ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմում է միջազգային համադաշնությանը, արձագանքել այս փաստին և տալ համապատասխան գնահատական:
Հեղինակ -
Edgar Barsegyan