Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը ցավակցում է ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով զոհերի ընտանիքներին և հարազատներին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցում է ԱՄՆ-ում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով զոհերի ընտանիքներին և հարազատներին։ Ինչպես ասվում է ցավակցական տեքստում, Վրաստանը համերաշխություն է հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։
«Մենք խորապես վշտացած ենք Միացյալ Նահանգների Միջին Արևմուտքում և հարավում ավերիչ տորնադոների մասին լուրերով։ Մեր մտքերը զոհվածների ընտանիքների, ընկերների և մերձավորների հետ են։ Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Վրաստանն իր համերաշխությունն է հայտնում ԱՄՆ-ին»,- ասվում է հայտարարության մեջ։
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ի կենտրոնական նահանգներում տորնադոների հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ։