Վրաստանի արտաքին գերատեսչությունը Ռուսաստանին կոչ է անում, Ժնևի ձևաչափում վերադառնալ բանակցությունների սեղանին և կատարել ստանձնած պարտականությունները
Վրաստանի արտաքին գերատեսչությունը Ռուսաստանին կոչ է անում, Ժնևի ձևաչափում վերադառնալ բանակցությունների սեղանին և կատարել ստանձնած պարտականությունները

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վրդովմունք է հայտնում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների կողմից Ժնևի միջազգային բանակցությունների 51-րդ փուլի տապալման պատճառով,- այս մասին ասվում է հոկտեմբերի 6-ից 7-ը նախատեսված Ժնևի միջազգային բանակցությունների 51-րդ փուլի տապալման վերաբերյալ Վրաստանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ:

Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, նման քայլերը վտանգում են խաղաղարար գործընթացը և վնասում Վրաստանի իշխանության և միջազգային համադաշնության ջանքերը հակամարտության հետևանքով տուժած բնակչության խնդիրները լուծելու տեսանկյունից:

«Հատկանշական է, որ Վրաստանի բռնազավթված տարածքներում սրված անվտանգության և մարդասիրական վիճակը հաշվի առնելով, Ժնևի միջազգային բանակցությունների համախագանհների որոշմամբ, չնայած կորոնավիրուսի համավարակին, 51-րդ փուլի անցկացումը նախատեսված և համաձայնեցված էր ընթացիկ տարվա հոկտեմբերի 6-ից 7-ը:

Նման քայլերը վտանգում են խաղաղարար գործընթացը և վնասում Վրաստանի իշխանության և միջազգային համադաշնության ջանքերը հակամարտության հետևանքով տուժած բնակչության խնդիրները լուծելու տեսանկյունից:

Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում, վերադառնալ բանակցությունների սեղանին, կատարել ստանձնած պարտականությունները, այդ թվում, 2008 թվականի օգոստոսի 12-ի Եվրամիության միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագիրը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմում է Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ միջազգային կազմակերպություններին՝ Եվրամիությանը, ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին, գործուն քայլեր ձեռնարկեն Ժնևի ձևաչափում բանակցությունները վերսկսելու համար»,- նշված է հայտարարության մեջ: