Վրաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարություն է տարածում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակման առնչնությամբ
Վրաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարություն է տարածում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակման առնչնությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում Սաուդյան Արաբիայի «Saudi Aramco» նավթի ազգային ընկերությանը պատկանող խոշորագույն նավթային տերմինալի և նավթ վերամշակող համալիրի վրա իրականացված հարձակման առնչնությամբ:

Ինչպես նշված է հայտարարությունում, Վրաստանի արտաքին գերատեսչությունը դատապարտում է սեպտեմբերը 14-ին, Սաուդյան Արաբիայի նավթային համալիրի վրա հարձակումը:

«Վրաստանի արտաքին գերատեսչությունը համարում է, որ անընդունելի է ահաբեկչության և ծայրահեղականության դրսևորումը, որը նպաստում է առճակատման լարմանը և բացասաբար արտացոլվում տարածաշրջանի խաղաղության և կայունության վրա»,- նշված է հայտարարությունում:

Սաուդյան Արաբիայի պետությունը «Aramco» նավթային ընկերության օբյեկտների վրա սեպտեմբերի 14-ին իրականացվել է հարձակում: Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել էին Իրանի հետ կապ ունեցող հուսիտները: Սաուդյան Արաբիան հարձակման մեղավոր է համարում Իրանին: