Վրաստանի առաջին Հանրապետության 100 ամյակը նշվելու է նաև Սամցխե-Ջավախքում. Միխեիլ Ջանելիձե
Վրաստանի առաջին Հանրապետության 100 ամյակը նշվելու է նաև Սամցխե-Ջավախքում. Միխեիլ Ջանելիձե

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն  ներկայացնելու է ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100 ամյակի հետ կապված Վրաստանի և համաշխարհային մասշտաբով նախատեսված միջոցառումները:

Նախարարը միջոցառումների մասին խոսելու է ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնում: Հանդիպումը նշանակված է 11:00-ին:

«Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպում է անցկացնելու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և  նրանց ծանոթացնելու առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100 ամյակի հետ կապված աշխարհի տարբեր երկրներում և Վրաստանում արտաքին գործերի նախարարության ներգրավվածությամբ նախատեսված միջոցառումների հետ:

Առաջին ժողովրդավարական հանրապետության 100 ամյակը նշում է արտասահմանում բնակվող վրացական համայնքը:

100 ամյա հոբելյանական ամսաթվի հետ կապված արտաքին գործերի նախարարությունը հանրային դասախոսություններ, պատմական նմուշների ցուցահանդեսներ և  բաց դռների օրերի շարք կնվիրի առաջին ժողովրդավարական հանրապետության արտաքին քաղաքականությանը: Նախարարության նպատակն է, հոբելյանական ամսաթվի շրջանակներում նպաստել նույն թեմայով տարբեր տիպի գիտական աշխատանքների ստեղծմանը:

Նախարարության աջակցությամբ տոնական միջոցառում կանցկացվի Ռաբաթի ամրոցում, Սամցխե-Ջավախքում»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում: