Վրաստանի առաջին Հանրապետության 100 ամյակը նշվելու է նաև Սամցխե-Ջավախքում. Միխեիլ Ջանելիձե
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ներկայացնելու է ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100 ամյակի հետ կապված Վրաստանի և համաշխարհային մասշտաբով նախատեսված միջոցառումները:
Նախարարը միջոցառումների մասին խոսելու է ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնում: Հանդիպումը նշանակված է 11:00-ին:
«Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպում է անցկացնելու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և նրանց ծանոթացնելու առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100 ամյակի հետ կապված աշխարհի տարբեր երկրներում և Վրաստանում արտաքին գործերի նախարարության ներգրավվածությամբ նախատեսված միջոցառումների հետ:
Առաջին ժողովրդավարական հանրապետության 100 ամյակը նշում է արտասահմանում բնակվող վրացական համայնքը:
100 ամյա հոբելյանական ամսաթվի հետ կապված արտաքին գործերի նախարարությունը հանրային դասախոսություններ, պատմական նմուշների ցուցահանդեսներ և բաց դռների օրերի շարք կնվիրի առաջին ժողովրդավարական հանրապետության արտաքին քաղաքականությանը: Նախարարության նպատակն է, հոբելյանական ամսաթվի շրջանակներում նպաստել նույն թեմայով տարբեր տիպի գիտական աշխատանքների ստեղծմանը:
Նախարարության աջակցությամբ տոնական միջոցառում կանցկացվի Ռաբաթի ամրոցում, Սամցխե-Ջավախքում»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում: