Վրաստանի առաջին ալիքով սկսվել է կարճամետրաժ հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմերի նախագծերի ընդունումը
Վրաստանի առաջին ալիքով սկսվել է կարճամետրաժ հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմերի նախագծերի ընդունումը

Վրաստանի առաջին ալիքով սկսվել է կարճամետրաժ հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմերի նախագծերի ընդունումը:

Նախագծի պայմանները

Ա) Ֆիլմի սցենարը պետք է կազմվի արդեն իսկ գոյություն ունեցող վրացական կամ արտասահմանյան սցենարի գրական ստեղծագործության հիման վրա, կամ ներկայացնում է ստեղծագործության էկրանիզացիան: Նախագծում պետք է ներկայացվի գրական առաջնաղբյուրի վերնագիրը և հեղինակի ինքնությունը:

Բ) Ֆիլմի բյուջեն չպետք է գերազանցի 60 000 լարին:

Գ) Նախագիծը ժանրային սահմանափակումներ չունի, սակայն բյուջեից ելնելով չպետք է ունենա մասսայական սցենաներ, թանկարժեք պատմական սցենաներ և այլն:

Դ) Ֆիլմերի տևողությունը չպետք է լինի 26 րոպեից պակաս և 52 րոպեից ավել:

Մասնակիցներ

Նախագիծը կարող են ներկայացնել հեռուստա-կինո արտադրող պրոդյուսերական ընկերությունները:

Ներկայացվելիք փաստաթղթերի թվարկությունը

  1. Կարճ Սինոփսիս
  2. Ֆիլմի սցենար
  3. Ռեժիսորական տեսակետ
  4. Ռեժիսորի վերջին գլուխգործոց
  5. Ռեժիսորի և սցենարիստի CV
  6. Արտադրական ծրագիր
  7. Ֆիլմի բյուջե

Փաստաթղթերը ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 3-ից՝ [email protected] էլ-փոստին: Նախագծի ներկայացման վերջին ժամկետը 2020 թվականի նոյեմբերն մեկն է: