Վրաստանի առաջին ալիքով սեպտեմբերի 21-ին տեղի կունենա Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների միջև բանավեճ
Վրաստանի առաջին ալիքով սեպտեմբերի 21-ին տեղի կունենա Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների միջև բանավեճ:
Բանավեճին մասնակցության ցանկություն են հայտնել քաղաքապետի բոլոր 16 թեկնածուները:
Բելիաշվիլի 68 հասցեում գտնվող բացօթյա ստուդիան հատուկ կազմակերպվել է բանավեճերի համար: Քաղաքապետի թեկնածուները կունենան հավասար պայմաններ` իրենց տեսլականն ու ծրագիրը ընտրողներին ներկայացնելու համար:
Արդեն տեղի է ունեցել, որակյալ ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների մասնակցությամբ բանավեճը: Սեպտեմբերի 14-ին բանավեճին մասնակցեցին որակավորված տասը կուսակցությունների ներկայացուցիչներ:
Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների հետ բանավեճերը կսկսվեն սեպտեմբերի 21-ին, ժամը 22:00-ին: