Վրաստանի առաջին ալիքով հայտարարված առցանց «Մեր վրաց լեզուն» օլիմպիադան ունի երեք հաղթող
Վրաստանի առաջին ալիքով ավարտվել է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար հայտարարված առցանց «Մեր վրաց լեզուն» օլիմպիադան: Արդեն հայտնի են հաղթողները, որոնց ինքնությունը կհայտարարվի «Մոամբեի» գլխավոր թողարկման ժամանակ: Օլիմպիադայի շրջանակներում, աշակերտները պետք է արդեն դպրոցում անցած առարկաներից պատասխանեին 30 հարցին, ինչպես նաև բոնուսային հարցերին:
Ծրագրի հաղթողներին կփոխանցվեն հատուկ մրցանակներ: Մյուս մասնակիցներին կտրվի «Մեր վրաց լեզուն» նախագծին մասնակցության վկայագիր:
Առցանց օլիմպիադային մասնակցելու ցանկություն են հայտնել, ոչվրացալեզու դպրոցների մոտ 200 աշակերտներխ
Նախագծի շրջանակներում, մրցանակներ կփոխանցվեն նաև հաղթող աշակերտների վրաց լեզվի և գրականության ուսուցիչներին:
Վրաստանի առաջին ալիքով հայկական և ադրբեջանական դպրոցների 7-րդ դասարանի աշակերտների համար օլիմպիադան սկսվել էր հունիսի 4-ին:
«Մեր վրաց լեզուն» Վրաստանի առաջին ալիքի նախագիծ է, որի նպատակը էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում վրաց լեզվի ժողովրդականացումն է: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են մի շարք ակտիվություններ:
Նախագծի ֆեյսբուք էջում պարբերաբար անց են կացվում վիկտորինաներ, որտեղ ոչվրացալեզու դպրոցների աշակերտներին հարցեր են առաջադրում վրաց լեզվի և գրականության մասին: