Վրաստանի Առաջին ալիքով այսօրվանից սկսվում է «Սեանս» հեռուստասերիալը, որը HBO-ի «In Treatment»-ի վրացական նմանակն է: Հեռարձակողն աննախադեպ նախագիծն իրականացնում է «NOVA փրոդաքշենի» հետ:
«Սեանսը» հոգեբանական դրամա է և հեռուստասերիալի հիմնական սյուժեն հավաքված է հոգեբանի և նրա պացիենտների հարաբերությունների վրա: Ընկճախտ, օտարում, ապահարզան – սրանք այն խնդիրներն են, որոնց անհանգստացնում է «Սեանս» հոգեբանական դրամայի հերոսներին:
«Սեանսի» առաջին սեզոնը բաղկացած է 45 սերիայից և դրա վրա աշխատել է ռեժիսոր Թինաթին Գուրչիանին: Սերիալում գլխավոր դերակատարներն են՝ Ռեզո Չխիկվիշվիլին, Նինո Կասրաձեն, Նատալյա Ղուլոշվիլին, Պաատա Ինաուրին, Սալոմե Թոփուրիան, Կատո Կալատոզիշվիլին, Գիորգի Շարվաշիձեն, Իա Սուխիտաշվիլին և Միխեիլ Գոմիաշվիլին:
«Սեանսը» եթեր կհեռարձակվի ամեն օր, շաբաթ-կիրակից բացի, ժամը 22:00-ին: