Վրաստանի առաջին ալիքի «Վոյս» շոուի հաղթող է դարձել Մագդա Իվանիշվիլին
Ամենաշքեղ երաժշտական շոուի ՝ «Վոյսի» հաղթող է դարձել Ստեփանեի թիմի անդամ, Մագդա Իվանիշվիլին:
Հաղթողին ճանաչել են Վրաստանի առաջին ալիքի հեռուստադիտողները: Ընդհանուր առմամբ մտել է 1 039 760 ձայն: Մագդա Իվանիշվիլին ստացել է ձայների 25,39 տոկոսը: Հաղթողը ստացավ «Վոյս» շոուի մրցանակը և 20 հազար լարի:
Վրաստանի առաջին ալիքի «Վոյս» շոուի մարզիչներն են. Վրացական ժողովրդական ռոքի լեգենդ ՝ Նիազ Դիասամիձեն. Երիտասարդ, տաղանդավոր երաժիշտ – Սալիոն. Ստեփանեն – փոփ սենսացիա, ով դուրս է եկել Վրաստանի սահմաններից. Վիրտուոզ երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Նիկոլոզ Ռաչվելին: