Վրաստանի առաջին ալիքի շենքում աշխատում են իրավապահները:
Շենքից տարհանել են աշխատակիցներին:
Ինչպես հայտնում են ներքին գործերի նախարարությունից, այս պահին իրավապահները ուսումնասիրում են առաջին ալիքի տարածքը: Նրանց հաղորդմամբ, տեղում են նաև սակրավորները:
Վրաստանի առաջին ալիքի թեժ գծի վրա ահազանգ է մտել ռումբի առկայության վերաբերյալ: