Վրաստանի հեռուստատեսության առաջին ալիքի թեժ գծին քիչ առաջ ահազանգ է մտել ռումբի առկայության մասին:
Այդ պատճառով, Վրաստանի առաջին ալիքի շենքից տարհանել են աշխատակիցներին:
Ալիքի վարչակազմը դիմել է ներքին գործերի նախարարությանը և այս պահին շենքում աշխատում են համապատասխան ծառայությունները:
Վրաստանի առաջին ալիքի հեռուստա և ռադիո եթերները շարունակվում են սովորական ռեժիմում: