Վրաստանի առաջին ալիքի պարբերական հեռուստադիտողների քանակը աճել է 11,7 տոկոսով
Հանրային հեռարձակողը հրապարակում է հեռուստալսարանի հետազոտության երկրորդ ալիքի արդյունքները: Առաջին ալիքի արդյունքները հրապարակվել են 2020 թվականի հոկտեմբերին: Ներկայիս տվյալների համաձայն, հեռուստադիտողների թիվը, ովքեր պարբերաբար դիտում են Վրաստանի Առաջին ալիքը, աճել է 11,7 տոկոսով:
Հետազոտության երկրորդ ալիքը ցույց է տվել, որ Հանրային հեռարձակողը, այլ հեռուստաընկերությունների համեմատ, ունի անվստահության ամենացածր ցուցանիշը, իսկ վստահության ցուցանիշը կազմում է 38 տոկոս և այս տեսանկյունից Վրաստանի առաջին ալիքը թիվ երկրորդ լրատվամիջոցն է:
Հարցումն անց է կացվել Հանրային հեռարձակողի կողմից հայտարարած մրցույթում հաղթող ՝«Սոնար» ընկերության կողմից, Վրաստանի ամբողջ տարածքում: Հետազոտության նպատակն էր պարզել հեռուստալսարանի ժողովրդագրական կառուցվածքը, հեռուստադիտման հաճախականությունը և հեռուստաընկերությունների նկատմամբ վստահությունը: Հարցմանը մասնակցել են 18 տարեկան և բարձր հեռուստադիտողներ: