Վրաստանի առաջին ալիքի լուսանկարով և պատկերանշանով, կորոնավիրուսի պատվաստման կապակցությամբ տարածվել է կեղծ լրատվություն
Վրաստանի Առաջին ալիքի լուսանկարի ու պատկերանշանի կիրառմամբ, Վրաստանում կորոնավիրուսի պատվաստման հետ կապված, սոցիալական ցանցում տարածվել է կեղծ լրատվություն:
Խոսքը առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի երեկվա հայտարարության մասին է, ըստ որի, «Աստրազենեկա» պատվաստանյութի որակի և հուսալիության մասին ոչ մի հարց չկա:
«Ֆեյսբուքով» օգտատերերից մեկը, կիրառելով Վրաստանի Առաջին ալիքի լուսանկարը, տարածել է այսպես կոչված սքրին, որի վրա աղավաղվել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի վերոնշյալ հայտարարությունը:
Վրաստանի առաջին ալիքը հեռուստադիտողներին և առցանց օգտվողներին կոչ է անում բոլոր տեղեկությունները ստուգել 1tv.ge ինտերնետ պորտալի և Առաջին ալիքի պաշտոնական Ֆեյսբուք էջի վրա: