Վրաստանի առաջին ալիքի լրագրողների համար «Բի Բի Սիի» մարզիչ՝ Ջոնաթան Սթոունմենը անց է կացնում դասընթաց
Վրաստանի առաջին ալիքի լրագրողների համար «Բի Բի Սիի» մարզիչ՝ Ջոնաթան Սթոունմենը անց է կացնում դասընթաց:
Դասընթացներն անց են կացվում հեռակա կարգով, որի ընթացքում քննարկվում է ընտրությունների լուսաբանման հարցը և այլ կարևոր թեմաներ:
Ինչպես հայտարարել է Ջոնաթան Սթոունմենը, նախընտրական ժամանակաշրջանը փոփոխությունների լավ ժամանակ է, սակայն դա լավ առիթ խոսելու, թե ինչպես են աշխատում նոր լուրերը, ինչպիսին պետք է լինի խմբագրական չափանիշը և ինչպես պետք է լուսաբանել ընտրությունները, որ համարվես պատասխանատու և հավաստի աղբյուր:
Ջոնաթան Սթոմանմենը 20 տարի շարունակ BBC-ում զբաղեցնում էր՝ լրագրողի, պրոդյուսերի, խմբագրի և հետազոտողի դիրքերը, որից հետո նա գլխավորել է BBC World Service-ի թրենինգ կենտրոնը: Ներկայումս Սթոմանմենը ղեկավարում է Stonepeople Media խորհրդատվական ընկերությունը: