Վրաստանի առաջին ալիքի լրագրող Թեոնա Մանագաձեն, մասնակցել է «Ռուսթավելի» մետրոկայանում տեղի ունեցած հետաքննչական գործողություններին
«Ռուսթավելի» մետրոկայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, Վրաստանի առաջին ալիքի լրագրող, Թեոնա Մանագաձեին հարցաքննել են դեպքի վայրում:
Քննիչը և քրեագետները ականատես լրագրողի հետ միասին գտնվում էին մետրոկայանում: Դեպքի վայրում անց են կացվել հետաքննչական գործողություններ:
Թեոնա Մանագաձեն լրագրողներին մանրամասն պատմել է տեղի ունեցածի մասին:
Այս րոպեներին ոստիկանությունում հարցաքննում են այն անձանց, ովքեր ծեծի են ենթարկվել երեկ երեկոյան:
Երեկ ուշ երեկոյան «Ռուսթավելի» մետրոկայանում ծեծի են ենթարկել երկու երիտասարդի: Սկզբում տղամարդիկ գոռացել են, որ զարդերով տղամարդիկ չեն համապատասխանում վրաց ազգին, որից հետո ծեծել են մետրոկայանի մուտքի մոտ:
Միջադեպին ներկա է գտնվել լրագրող Թեոնա Մանագաձեն, ով և նկարահանել է տեսանյութը:
Դեպքի առընչությամբ ներքին գործերի նախարարությունը հարուցել է գործ, ընթանում է հետաքննություն: