Սեպտեմբերի 29-ին, Մառնեուլի քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում տուժել են լրագրողներ, այդ թվում առաջին ալիքի նկարահանող խումբը, ինչպես նաև վնասվել է հեռարձակողին պատկանող տեխնիկան և այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Վրդովեցուցիչ է նաև այլ լրատվամիջոցների լրագրողների կողմից առաջադրված մեղադրանքն այն մասին, որ առաջին ալիքի նկարահանող խումբը իրեն պատշաճ օգնություն չի ցուցաբերել, երբ հանրային հեռարձակողի նկարահանող խումբը ընդհանրապես ներկա չէր, երբ ծեծի էին ենթարկել «Մթավարի արխիի» լրագրողին:
Ցանկանում ենք հասարակությանը հիշեցնել, որ լրագրողի հիմնական պարտականությունը ճիշտ և ճշգրիտ տեղեկատվություն տարածելն է, անհանգստացնող է լրատվամիջոցների ներկայացուցչի կողմից կեղծ մեղադրանքներ ներկայացնելը, հատկապես գործընկերների դեմ, ընտրովի արդարադատությունը կամ ընտրովի համերաշխությունն անթույլատրելի են:
Վրաստանի առաջին ալիքը չի անտեսի որևէ նման փաստ և թույլ չի տա, որ որոշ ուժերի առջև երկրի ամենակարևոր ժողովրդավարական ինստիտուտներից մեկը անցնի իրեն արդարացնելու ռեժիմին: Ինչ վերաբերում է Վրաստանի առաջին ալիքի դեմ ուղղված նպատակային արշավին, ապա հանրային հեռարձակողը կդիմի Վրաստանում մամուլի հարցերով, այդ թվում իրավական հարցերով աշխատող կազմակերպություններին, ինչպես նաև ժողովրդական պաշտպանին և կպահանջի միջադեպի համարժեք գնահատում և համապատասխան եզրակացությունների հրապարակում: