Վրաստանի Առաջին ալիքի հայտարարությունը
Վրաստանի Հանրային հեռարձակողը գործում է անկախ՝ հետևելով օրենքով սահմանված իր մանդատին և լրագրողական էթիկայի բարձրագույն չափանիշներին։
Հեռարձակողը չունի ո՛չ քաղաքական կողմնակալություն, ո՛չ էլ որևէ իշխանության հետ կապված շահեր. բոլոր խմբագրական որոշումները հիմնված են բացառապես հանրային շահի սկզբունքի վրա։
Տարբեր կարծիքների ներկայացումը, հավասարակշռության պահպանումը և բազմազան դիրքորոշումների արտացոլումը մեր ամենօրյա գործունեության հիմքն են։
Վրաստանի Հանրային հեռարձակողի դեմ մեղադրանքները նպատակ ունեն արատավորել հեռարձակողի հեղինակությունը և վնասել հանրային վստահությունը։
Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, իրենց զեկույցներում նշում են Վրաստանի հանրային հեռարձակողի չեզոք լուսաբանման մասին, ինչը ևս մեկ անգամ հաստատում է մեր գործունեության օբյեկտիվությունն ու պրոֆեսիոնալիզմը։
Վրաստանի Հանրային հեռարձակողը միշտ ծառայել է և կշարունակի ծառայել միայն մեկ նպատակի՝ հանրային շահերի պաշտպանությանը և օբյեկտիվ տեղեկատվության տրամադրմանը։
Հիշեցնում ենք, որ այսօր հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի զեկույցը ընդլայնման վերաբերյալ, որտեղ քննադատաբար է գնահատվում Վրաստանի հանրային հեռարձակողի աշխատանքը։