Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրենը հյուրընկալել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարներին և Վրաստանի կապի հանձնաժողովի անդամներին
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրենը հյուրընկալել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարներին և Վրաստանի կապի հանձնաժողովի անդամներին

Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարներին և Վրաստանի կապի հանձնաժողովի անդամներին։

Թինաթին Բերձենիշվիլին հանդիպմանը հայ գործընկերներին ծանոթացրել է Հանրայինի գործունեությանը։ Զրույցի առանցքայինը եղել է երկու երկրնի հեռուստատեսություններում առկա նորությունները ու մարտահրավերները:

«Բավականին հետաքրքիր հանդիպում էր։ Եվս մեկ անգամ համոզվեցի, թե որքան ընդհանուրություններ և հնարավորություններ ունենք տարածաշրջանում միասին աշխատելու համար: Հատուկ ուշադրություն դարձրեցինք համատեղ արտադրությանը, քանի որ հայկական մեդիան հագեցած է սերիալներով, իսկ մեդիա ինդուստրիան այս առումով շատ առաջադեմ է, ուստի՝ խոսեցինք Վրաստանի խմբերի հետ կապի ակտիվացման մասին: Շատ ընդհանրություններ ունենք և հենց այս ընդհանրությունները պետք է ցուցադրենք։ Ընդհանուր առմամբ մեդիայի ոլորտում ունենք բազմաթիվ ընդհանուր մարտահրավերներ , սակայն կա նաև փորձ, որն էլ կարող ենք կիսել ոչ թե հեռավոր երկրների , այլ հարևան երկրնեի հետ»,- ասաց Թինաթին Բերձենիշվիլին։

Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ ինքը վերջին անգամ Վրաստանի Առաջին ալիք է այցելել 15 տարի առաջ և որ դրանից հետո շատ բան է փոխվել։

«Տպավորված եմ: Մենք տեսանք, որ մեր երկրների հեռարձակողները շատ ընդհանրություններ ունեն ՝ պայմանավորված առաջընթացով հաջողությամբ և մարտահրավերներով։ Ուրախ եմ, որ մեր բարեկամ երկրի հեռուստատեսությունը և մեր հեռուստատեսությունը շատ լավ են աշխատում։ Այս այցը ևս մեկ անգամ վկայում է հարգանքի մասին և համոզվեցինք, որ համատեղ ծրագրերը, տեղեկատվության և փորձի փոխանակումը անպայման կշարունակվեն։ Մաղթում եմ, որ Հանրային հեռարձակողը միշտ լինի հեռուստադիտողի համար վստահելի և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրող»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչները երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում են։ Համակարգրողների միջև ԶԼՄ-ների և մեդիա գրագիտության ոլորտում համագործակցության խորացման նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել :