Վերջին ժամանակաշրջանում զգալիորեն հաճախակի է դարձել տարբեր կազմակերպությունների կողմից Հանրային հեռարձակողի մասին կեղծ և չստուգված տեղեկության տարածումը, որն ստացել է քարոզարշավի տեսք: Հատկանշական է, որ նման կեղծ տեղեկությունները հայտնվել են հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում:
Կարծում և հավատում ենք, որ սա չի ներկայացնում այս կազմակերպությունների դիրքորոշումը կամ նրանց կողմից իրական օբյեկտիվ գնահատման հնարավորության պակասը, այլ տեղ է գտել տեղի աղբյուներից ստացած տեղեկության չստուգված ստանալը և տարածումը, քանի որ մակերեսորեն ստուգելուց հետո ակնհայտ են տարածված տեղեկության փաստացի անճշտությունները:
Վերջի օրինակն է www.mediachecker.ge-ի կողմից տարածված կեղծ տեղեկությունը, ըստ որի, ISFED-ի զեկույցը Իա Կերզաիայի գործով չի ընդգրկվել Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր թողարկման մեջ, այն բանից հետո, երբ Վրաստանի Առաջին ալիքի լրագրողները բողոք են հայտնել նշվածի առնչությամբ, www.mediachecker.ge-ին խոստովանել է իր սխալը և կայքէջում տեղադրել ստուգված նյութ:
Մեզ համար ծայրահեղ վրդովեցուցիչ են այն ակտիվությունները, որոնք «Բաց հասարակություն հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ, նրա շահառուներից մեկը իրականացնում է Հանրային հեռարձակողի դեմ:
«Բաց հասարակության հիմնադրամի» ֆինանսավորմամբ, «Media Development Foundation» կազմակերպությունը հրապարակել է «Վրաստանի Եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոքրամասնություններով բնակեցված շրջանների տեղեկացվածությունը» վերտառությամբ հետազոտությունը: Չնայած հետազոտության հեղինակների փորձի, այլ կերպ ներկայացնեին հետազոտության շահը, առաջին էջերում տեխնոլոգիական մանիպուլյացիաներով Հանրային հեռարձակողին կապել ռուսական հեռուստաալիքների և նրանց հռետորաբանության հետ: Այնուհետև ողջ հետազոտության տեքստում մշտապես նշվում է ոչ համապատասխան ձևով, համատեքստից դուրս բերված մեջբերումների միջոցով, որոշ հաղորդումների և լրագրողների հակաարևմտյան միտումները և որ կարևոր է, ռուսամետ քարոզչությունում մեղադրելը:
Հետազոտությունը Հանրային հեռարձակողի «42-րդ զուգահեռական» հաղորդման սյուժեներից ոչ միայն այլ մեկնաբանմամբ, այլ համատեքստից դուրս արտահայտություններով փորձում է վարկաբեկել և տարածել ապատեղեկատվություն: Հատկանշական է, որ հաղորդումը ավելի քան մեկ տարի է եթերում է և դրա շրջանակներում պատրաստվել է ավելի քան 100 սյուժե:
«Բաց հասարակության հիմնադրամի» կողմից ֆինանսավորված այս կոնկրետ հետազոտության հեղինակները այնքան հեռու են գնացել, որ սյուժեներից մեկը, որը պատրաստվել է Ջորջ Սորոսի գրքերի և հոդվածի վրա հենվելով, հայտարարել են հակաեվրոպական քարոզչության մաս, որը, իր հերթին, վրացական համատեսքտում ենթադրում է ռուսամետ տրամադրվածություն: Սյուժեն վերաբերում էր Եվրամիության ինտեգրման պատմությանը և շեշտը դրվել է եվրագոտու ճգնաժամը հաղթահարելու համար Եվրամիությանն ավելի շատ ինտեգրվելու վրա:
Մեթոդոլոգիական թերություններից բացի, կա նաև շահերի կոնֆլիկտի խնդիր: Մասնավորապես, հետազոտության ղեկավար, տիկին Թամար Կինծուրաշվիլին 2005-2008 թվականներին գլխավորում էր Հանրային հեռարձակողը և կապված է կոնկրետ քաղաքական կուսակցության հետ: Նրա կառավարման պայմաններում, Հանրային հեռարձակողը, միջազգային կազմակերպությունների եզրահանգման համաձայն, կրում էր կտրուկ արտահայտված իշխանամետ քաղաքականություն:
Հանրային հեռարձակողը «Բաց հասարակության հիմնադրամի» գործադիր տնօրեն Քեթի Խուցիշվիլուն հնարավորություն է տվել, այս հետազոտության առնչությամբ ուղիղ եթերում կատարել մեկնաբանությունններ: Տիկին Քեթին խոստովանել է հետազոտությունում թույլ տված թերությունները:
Այս ապատեղեկատվական և ոչ պրոֆեսիոնալ հետազոտությունը վնասել է Հանրային հեռարձակողի և այնտեղ աշխատող լրագրողների կորպուսի հեղինակությունը: Մենք այս փաստը ընկալում ենք որպես խմբագրական քաղաքականությանը միջամտելու փորձ:
Հույս ենք հայտնում, որ այս փաստի առնչությամբ, «Բաց հասարակության հիմնադրամի» կենտրոնական գրասենյակը համապատասխնաբար կարձագանքի, որը, իր հերթին, կնպաստի Վրաստանում այն գաղափարների պաշտպանությանը, ինչպիսիք են – պլուրալիզմը, բաց հասարակությունը և ժողովրդավարությունը, որի վրա, իր հերթին, հիմնված է «Բաց հասարակության հիմնադրամի» գործունեությունը:
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի կայքէջում հրապարակված նյութում խոսվում է 2018 թվականի առաջին եռամսյակում հեռարձակողի ավելացած գովազդային եկամտի մասին: Աղբյուր է բերվում Վրաստանի հաղորդակցությունների կարգավորող հանձնաժողովի կայքէջում հրապարակված հեռարձակողի ֆինանսական զեկույցը:
Դրա հետ մեկտեղ, 2018 թվականի առաջին եռամսյակում ավելացած եկամուտը չենք կարող կապես 2018 թվականի մարտի 5-ին Հեռարձակողի մասին օրենքում մտցված փոփոխությունների հետ: Օրենքի նոր խմբագրության հիման վրա, Հանրային հեռարձակողը գովազդային վաճառքներն սկսել էր 2018 թվականի դեկտեմբերին, համապատասխանաբար, այն չէր կարող ազդեցություն գործել առաջին եռամսյակի եկամտի վրա:
Դրա հետ մեկտեղ, հատկանշական է, որ 2018 թվականի մարտի 5-ին Հեռարձակողի մասին օրենքում մտցված փոփոխություններից հետո, Վրաստանի Առաջին ալիքը իր գոյության պատմության մեջ առաջին անգամ սկսել է նույն օրենքով հաշվի առնված պարտականության կատարումը, ըստ որի, Հանրային հեռարձակողը 25 տոկոսից ոչ պակաս պետք է տրամադրի անկախ մասնավոր իրավաբանական անձանց կողմից պատրաստված ծրագրերին: Նշված պարտականության կատարումը տարիների ընթացքում չէր ստացվում, քանի որ ինտելեկտուալ արտադրանքի գնումը մրցույթի միջոցով ոչ համապատասխան է և դեմ էր եվրոպական չափանիշներին: Հեռարձակողի մասին օրենքում պատրաստված փոփոխությունների նախագծի մասին Հեռարձակողների միության (EBU) մեկնաբանությունում նշված է. «As already mentioned above, the exemption of programme- and content-related contracts from the general public procurement rules is important and in line with European standards»:
Բացի այդ, այս տեսանկյունից կարևոր է, որ Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման պայմանագիրը ենթադրում է նաև պետական գնումների մասին նորմատիվ ակտերի եվրոպական չափանիշների և օրենսդրության հետ համապատասխանության բերելը:
Հավելյալ տեղեկացնում ենք, որ Հեռարձակողի մասին օրենքի փոփոխությունից հետո իրականացված գործունեության արդյունքում, Հեռարձակողի եթերային վարկանիշը 2019 թվականի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 80 տոկոսով:
Նախագահական ընտրությունների լուսաբանման առնչությամբ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության կողմից հրապարակված միջանկյալ զեկույցում թույլ տրված փաստացի սխալը, իբր Հանրային հեռարձակողը ավելի շատ ժամանակ չի տրամադրել կուսակցությունների կողմից անվանված թեկնածուներին, որոնք օգտվում էին բյուջետային ֆինանսավորմամբ, քան անկախ այլ կուսակցությունների թեկնածուներին, հեռարձակողը որևէ քաղաքական կուսակցությանը տրամադրել է չճշտված ժամանակ: Իրականում, Վրաստանի Առաջին ալիքը բոլոր թեկնածուներին տրամադրել է հավասար ժամանակ:
Ինչպես նաև հիշեցնում ենք, որ «Freedom House» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը անցումային փուլում գտնվող երկրների մասին 2017 թվականի զեկույցում Հանրային հեռարձակողի առնչությամբ թույլ տված սխալը խոստովանել է և ուղղել:
Զեկույցում նշված էր, որ փակվել է Երկրորդ ալիքը, որը հեռարձակում էր խորհրդարանի նիստերը: Տարածված կեղծ տեղեկության առնչությամբ հեռարձակողի կողմից սուր արձագանքից հետո զեկույցում մտցվել է փոփոխություն:
Վերոնշյալից ելնելով, ակնհայտ է կեղծ տեղեկության տարածմամբ Հանրային հեռարձակողի վարկաբեկման փորձը, որի պատճառը հնարավոր է լինի վերջին ժամանակ հեռարձակողի նկատմամբ հասարակության վստահելիության ավելացումը և ակնհայտ բարելավված վարկանիշային տվյալները: Անկախ վերոնշյալ կեղծ փաստերի պատճառներից, դիմում ենք խնդրանքով բոլոր միջազգային կազմակերպություններին, չնայած տեղի կազմակերպությունների նկատմամբ վստահելիության, վերստուգել բոլոր տիպի մոնիտորինգում և զեկույցում Հանրային հեռարձակողի մասին տեղեկությունը, քանի որ առկա իրավիճակը հիմնարար վնաս է հասցնում Վրաստանում առկա այնպիսի ինստիտուտներին, որոնք կարող են բարելավել բևեռացված մեդիա-միջավայրը և բնակչության համար վստահելի, հավասարակշռված տեղեկություն փոխանցել, ինչպես նաև ներդնել միջազգային մեդիա-չափանիշներ: