Վրաստանի առաջին ալիքը սահմանադրական նախագծի քննարկմանը եթեր կտրամադրվի վաղվանից, ժամը 19:00-ից
Վրաստանի առաջին ալիքը սահմանադրական նախագծի քննարկմանը եթեր կտրամադրվի վաղվանից, ժամը 19:00-ից

Վրաստանի առաջին ալիքը սահմանադրական նախագծի քննարկմանը եթեր կտրամադրվի վաղը, հունիսի 4-ին:

Վաղը, ժամը 19:00-ից, հեռուստադիտողների հարցերին ուղիղ եթերում կպատասխանեն, սահմանադրության հանրային քննարկման կազմկոմիտեի անդամները:

Ցանկացած քաղաքացի կարող է ներգրավվել քննարկմանը Վրաստանի առաջին ալիքի և Վրաստանի խորհրդարանի առցանց հարթակների միջոցով:

Հեռուստադիտողները հնարավորություն կունենան, իրենց հետաքրքրող հարցերը ուղարկել առաջին ալիքի ֆեյսբուքի պաշտոնական էջին կամ  էլեկտրոնային հասցեով ՝ [email protected]: