Վրաստանի առաջին ալիքը միանում է Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրվան
Նոյեմբերի 25-ին Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, Հանրային հեռարձակողի բոլոր հաղորդումները կմիանան այս ամսաթվին և կներկայացնեն այս օրվա հետ կապված ակտիվությունները:
Հատուկ այս օրվա համար Հանրային հեռարձակողի շենքը կլուսավորվի կարմիր գույնով:
Վրաստանի գլխավոր դատախազության տվյալների համաձայն, 2020 թվականի ինն ամիսների ընթացքում (հունվար-սեպտեմբեր) սպանվել է 19 կին, այդ թվում՝ 12-ի դեպքում դիտվել են ընտանեկան հանցագործության նշաններ, և այլ դրդապատճառներ՝ մնացած յոթի դեպքում: Բացի այդ, տեղի է ունեցել կանանց սպանության 20 փորձ, որից 11-ը կատարվել են ընտանեկան հանցանքի հողի վրա:
Հատկանշական է, որ Հանրային հեռարձակողը մշտապես լուսաբանում է գենդերային հավասարության խնդիրները և առաջնահերթ է համարում այս ուղղությամբ ակտիվ աշխատանքը: Տարեսկզբին հեռարձակողը գործնականում կիրառեց Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) գենդերային խմբի կողմից մշակված «Բոլորը հավասար են» փաստաթուղթը, որը ստեղծվել է 11 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, գենդերային խմբի նախագահ Թինաթին Բերձենիշվիլիի գլխավորությամբ: