Վրաստանի Առաջին ալիքը ներգրավվում է գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավում, որը կսկսվի նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, և կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների օրը։
Նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը Հանրային հեռարձակողի շենքը հատուկ այս օրվա համար կլուսավորվի կարմիր գույներով։
Վրաստանի Առաջին ալիքը շաբաթը նշելու համար կցուցադրի տեսանյութ, որն արտացոլում է բազմազանությունը և ընդգծում մարդու իրավունքների, հավասարության և հասարակության համար ներառական միջավայրի կարևորությունը:
Շաբաթյակի ընթացքում Առաջին ալիքի բոլոր հարթակներում (հեռուստատեսություն, ռադիո, առցանց պորտալ) հաղորդումներն ու նախագծերը համապարփակ կերպով կանդրադառնան գենդերային հիմնախնդիրներին։
Նշենք, որ Վրաստանի Առաջին ալիքը կազմակերպության հիման վրա ապահովել է աղջիկների ընդգրկումը վիդեոօպերատորի պրակտիկայի ծրագրում, Հեռարձակողը առավելագույնի է հասցնում կանանց հզորացումը շատ ոլորտներում: Տվյալ դեպքում նպատակ է դրված խրախուսել կանանց զբաղվածությունը գենդերային կարծրատիպային մասնագիտություններում։
«Շատ ենք խոսում կանանց հզորացման մասին, բայց հասարակության մեջ այս ուղղությամբ իրական քայլեր են արվում, նրանց հզորացման նախապայման է աղջիկներին լավ կրթություն տալը, աշխատանքի հավասար հնարավորությունների ապահովումը։ Առաջին ալիքը աշխատում է գենդերային հավասարության հարցերով բազմաթիվ ուղղություններով, լինի դա բովանդակության ստեղծում, թե կազմակերպչական որոշումներ»,- ասել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին:
Գենդերային հավասարակշռությունը պաշտպանելու նպատակով Վրաստանի Առաջին ալիքը BBC-ի հետ համատեղ իրականացնում է «50:50» նախագիծը, որի նպատակն է առաջիկա տարիներին գենդերային հավասարակշռության հասնել եթերում – ռադիո և հեռուստատեսությունում, ինչպես նաև առցանց հարթակում: «50:50» նախագիծը ապահովում է կանանց և տղամարդկանց իրավահավասար ներկայացվածությունը հեռարձակողի բովանդակության մեջ և ապահովում է հնարավոր լավագույն գենդերային հավասարակշռությունը տվյալների հավաքագրման, չափման, մշակման և հետագա պլանավորման միջոցով: Ներկայումս ծրագիրն իրականացվում է 20 երկրի 70 կազմակերպությունների կողմից։ BBC-ի հետ ստորագրված հուշագրի շրջանակներում նախագիծը մի քանի տարի կիրականացվի Վրաստանի Առաջին ալիքով։
Հատկանշական է, որ Հանրային հեռարձակողը մշտապես անդրադառնում է գենդերային հավասարության խնդիրներին և առաջնահերթություն է տալիս այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքին։ 2020 թվականին հեռարձակողը գործնականում կիրառել է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) գենդերային խմբի կողմից մշակված «All Things Being Equal» փաստաթուղթը, որը ստեղծվել է գենդերային խմբի նախագահ Թինաթին Բերձենիշվիլիի ղեկավարությամբ՝ 11 ։ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: