Վրաստանի առաջին ալիքը իր աշխատանքը շարունակում է սովորական ռեժիմում
Վրաստանի առաջին ալիքը իր աշխատանքը շարունակում է սովորական ռեժիմում: Ռումբի մասին հաղորդագրությունը կեղծ էր:
Հիշեցնենք, ժամեր առաջ Վրաստանի առաջին ալիքի աշխատակիցներին տարհանել են շենքից: Իրավապահները շենքի տարածքում աշխատել են ավելի քան չորս ժամ: Տեղում էին նաև սակրավորները:
Վրաստանի առաջին ալիքի թեժ գծին ահազանգ է ստացվել ռումբի գոյության մասին:
Չնայած քննչական գործողություններին, Վրաստանի առաջին ալիքի հեռուստա և ռադի եթերները գործում էին առանց ընդհատումների: