Վրաստանի առաջին ալիքը հեռարձակողի լրագրողներին անպատվելու և անարդար մեղադրանքների պատճառով տարածում է հայտարարություն
Հանրային հեռարձակողը արձագանքում է սոցիալական ցանցում, այնուհետև լրատվամիջոցների միջոցով (Մթավարի արխի հեռուստաընկերություն) տարածված տեղեկատվությանը, իբր հեռարձակողի կողմից հաստատված սոցիալական ցանցից օգտվելու կանոններն, ուղղված են աշխատակիցների համար գրաքննություն հաստատելուն:
Վրաստանի առաջին ալիքի աշխատակիցների համար, սոցիալական ցանցերից օգտվելու կանոնները 2018 թվականին ընդունված փաստաթուղթ է և հրապարակավ տեղադրված է Հանրային հեռարձակողի կայքում:
Սոցիալական ցանցից օգտվելու կանոններն ընդունվել են Եվրոպական հեռարձակողների միության հանրային հեռարձակողների մեծամասնության կողմից, ներառյալ BBC-ն, Ֆինլանդիայի հանրային հեռարձակողը, Շվեդիայի հանրային ռադիոն և այլն: Սոցցանցերից օգտվելու կանոնները ընդունված պրակտիկա են և հիմնված են ստանդարտ կանոնակարգերի վրա, աշխատողների համար հանդիսանում են կարևոր ուղղորդող փաստաթուղթ և համահունչ են Վրաստանում գործող օրենսդրությանը:
Այս փաստն օգտագործվել է կազմակերպության դեմ բացարձակ անհիմն հարձակման և կազմակերպության իմիջը խաթարելու համար, որի պատճառով մեր լրագրողները դարձան վիրավորանքների և անարդար մեղադրանքների առարկա:
Վրաստանի հանրային հեռարձակողը իր միջազգային գործընկերներին կոչ է անում հետևել ընթացիկ գործընթացին և կանխել տարբեր քաղաքական խմբերի կողմից ապատեղեկատվությունը հանրային լրատվամիջոցների գաղափարի և եվրոպական մոդելի արժեքները կասկածի տակ դնելու վերաբերյալ, քանի որ հանրային հեռուստատեսության լրագրողների անկախությունը երաշխավորված է Վրաստանի Սահմանադրությամբ:
Վրաստանի Առաջին ալիքի լրագրողների հասցեին ուղղված ոչ մի անհիմն մեղադրանք Հանրային հեռարձակողի կողմից անպատասխան չի մնա: Կազմակերպությունը կպաշտպանի յուրաքանչյուր աշխատողի, թույլ չի տա նրանց դառնալ որոշակի քաղաքական օրակարգով գործող կուսակցությունների հարձակման առարկա, քանի որ դրանք չեն ծառայում որևէ քաղաքական խմբի շահերի: