Վրաստանի անվտանգության ծառայություն. Ահաբեկչական հանցագործության հետաքննության շրջանակներում ապօրինի կերպով հրազեն ու զինամթերք գնելու և պահելու համար ձերբակալվել են Վրաստանի երկու քաղաքացիներ

11:26, 06.06.2024

 

Վրաստանի պետանվտանգության ծառայությունը ահաբեկչական հանցագործության դեպքի առթիվ իրականացվող օպերատիվ որոնողական և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել է Վրաստանի երկու քաղաքացու՝ ապօրինի կերպով հրազեն և զինամթերք գնելու և պահելու փաստով։ Այս մասին տեղեկություն է տարածում SUS-ը։

«Բաթումի քաղաքի երկու տեղամասերում միաժամանակ անցկացվել է հատուկ գործողություն։ Ձերբակալվածների բնակավայրերից հանվել են ավտոմատ հրազեն, ատրճանակներ, ձեռքի նռնակներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խորհրդանշական դրոշներ և հետաքննության համար կարևոր տարբեր տեսակի ապացույցներ։

Պետական ​​անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնում հետաքննություն է իրականացվում Քրեական օրենսգրքի 236-րդ և 328-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում՝ 3-ից 6 տարի ժամկետով և 10-ից 17 տարի ժամկետով։ Միաժամանակ ակտիվորեն իրականացվում են հակաահաբեկչական միջոցառումներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ ձերբակալված անձանց կապերը պարզելու համար»,- նշվում է Անվտանգության ծառայության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ