Վրաստանի ԱԳՆ-ը վրդովմունք է հայտնում օկուպացնող ռեժիմի կողմից Չորչանա գյուղի մերձակայքում բարձունքի գրավման պատճառով
Վրաստանի ԱԳՆ-ը վրդովմունք է հայտնում օկուպացնող ռեժիմի կողմից Չորչանա գյուղի մերձակայքում բարձունքի գրավման պատճառով

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վերջին ժամանակներում օկուպացնող գոտու մոտ զարգացած իրադարձությունների մասին տարածում է հայտարարություն:

Արտաքին գործերի նախարարությունը վրդովմունք է հայտնում օկուպացնող ռեժիմի ուժերի կողմից Չորչանա գյուղի մերձակայքում բարձունքի գրավման, «սահմանանշանի» տեղադրման և «անցակետի» մոնտաժման աշխատանքների մեկնարկի պատճառով:

«Սրանք նպատակաուղղված գործողություններ են և գործընթացների միասնական շղթա, որի նպատակներից մեկն է, դրդել մեզ «սահմագծման» գործընթաց սկսել: Սա ապարդյուն փորձ է, որը Վրաստանի իշխանության համար անընդունելի է: Ներքին վարչական սահմանը ճշտելու անհրաժեշտություն չունի:

Վրդովմունք է առաջացնում նաև օկուպացնող ռեժիմի կողմից Ցխինվալիի շրջանում օկուպացնող գոտին փակելը, որը կոպիտ կերպով խախտում է մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, լիովին մեկուսացնում Վրաստանի Ցխինվալիի շրջանում բնակվող մարդկանց և սրում այնպես էլ ծանր մարդասիրական իրավիճակը:

Նման քայլերն առաջացնում են իրավիճակի հետագա ապակայունացում և ոտնահարում Վրաստանի իշխանության և միջազգային հանրության խաղաղարար ջանքերը:

Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում, հարգել ստանձնած միջազգային պարտականությունները, կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագրի պայմանները, ձեռնարկել գործուն միջոցներ՝ իրավիճակը կայունացնելու համար և նպաստել Ժնևի միջազգային բանակցություններում անվտանգությանը և մարդասիրական մարտահրավերների լուծմանը»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում: