Վրաստանի ԱԳՆ-ը սկսել է աշխատել Ֆրանսիայի բանտում մահացած Վրաստանի քաղաքացու դիակի տեղափոխման հարցի շուրջ
Ֆրանսիայում Վրաստանի հյուպատոսարանն ստացել է Ֆրանսիայի բանտում Վրաստանի քաղաքացու մահվան մասին պաշտոնական հաղորդագրություն:
«Արտաքին գործերի նախարարությունը հաղորդակցվում է ընտանիքի անդամների հետ և այժմ աշխատում ենք դիակի տեղափոխման հարցի շուրջ»,- հայտարարում են Վրաստանի արտաքին գործեիր նախարարությունում:
Ֆրանսիայի Տուլուզ քաղաքում մահացել է Վրաստանի քաղաքացի, 31-ամյա Ն.Ք.-ն: Պաշտոնական վարկածով, տղամարդը հավանաբար, ինքնասպան է եղել, սակայն ընտանիքը համաձայն չէ այս տարբերակի հետ: Մահացածի մայրն ասում է, որ իր որդուն ձերբակալել էին 5 ամիս առաջ և նրանց մնացել էր 3 ամիս, նախքան ազատվելը: Մոր խոսքով, հաճախ հեռախոսով զրուցում էր երեխայի հետ և նա չուներ այնպիսի խնդիր, որի համար ինքնասպան կլիներ: Մայրը նշում է, որ իր որդին առողջական խնդիր ուներ և բանտի վարչությունից պահանջում էր իրեն տեղափոխել հիվանդանոց: