Ֆրանսիայի բանտում ինքնասպան է եղել Վրաստանի քաղաքացի
Ֆրանսիայի բանտում ինքնասպան է եղել Վրաստանի քաղաքացի

Ֆրանսիայի Տուլուզ քաղաքում մահացել է Վրաստանի քաղաքացի, 31-ամյա Ն.Ք.-ն:

Պաշտոնական վարկածով, տղամարդը հավանաբար, ինքնասպան է եղել, սակայն ընտանիքը համաձայն չէ այս տարբերակի հետ:

Մահացածի մայրն ասում է, որ իր որդուն ձերբակալել էին 5 ամիս առաջ և նրանց մնացել էր 3 ամիս, նախքան ազատվելը: Մոր խոսքով, հաճախ հեռախոսով զրուցում էր երեխայի հետ և նա չուներ այնպիսի խնդիր, որի համար ինքնասպան կլիներ: Մայրը նշում է, որ իր որդին առողջական խնդիր ուներ և բանտի վարչությունից պահանջում էր իրեն տեղափոխել հիվանդանոց:

Մահացածի ընտանիքի անդամները պետությանը խնդրում են օգնել իրենց՝ նրա դին Վրաստան տեղափոխելու հարցում:

Թողնել մեկնաբանություն