Վրաստանի ԱԳ նախարարը դիմել է ՆԱՏՕ-ի լոնդոնյան հանդիպման մասնակիցներին - «Միշտ հիշեք Վրաստանը»
Վրաստանն արդեն գործում է որպես դաշինքի անդամ, մենք գիտակցում ենք այսօր տիրող վիճակը, որ դեռևս քաղաքական որոշում չկա,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Լոնդոնում, առաջնորդների հանդիպման շրջանակներում անցկացված միջոցառմանը «NATO Engages: Innovating the Alliance» Բալթիկ և Սև ծովի անվտանգության հարցերին նվիրված նստաշրջանին խոսքով ելույթ ունենալիս:
Դավիթ Զալկալիանին նշել է, որ Բուխարեստի գագաթնաժողովի որոշման մեջ գրված է, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ, որից հետո անցկացվել են բազմաթիվ գագաթնաժողովներ և բոլոր փաստաթղթերում և բանաձևերում կրկնվում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության աջակցությունը:
«Մենք գիտակցում ենք այսօր առկա վիճակը, սակայն արդյունավետ կերպով իրականացնում ենք բոլոր գործնական գործիքները, որը մեզ տանում է դեպի անդամակցություն: Վրաստանն արդեն գործում է որպես դաշինքի անդամ: Մենք ամեն բան անում ենք, որպեսզի երկիրը պատրաստ լինի այն պահին, երբ կգա անդամակցության ժամանակը»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
«Միշտ հիշեք Վրաստանը»,- այս խոսքերով է իր խոսքն ավարտել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, որին դահլիճում հետևել են ծափահարություններ:
«Բալթիկ ծովից Սև ծով – անվտանգություն՝ ՆԱՏՕ-ի առաջնագծում» – այս վերտառությամբ անցկացված քննարկմանն է մասնակցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ուկրաինացի գործընկերոջ, Լիտվայի և Էստոնիայի պաշտպանության նախարարների հետ: