Վրաստանի ԱԳ նախարար. Միասնական ուղերձով դիմենք Ռուսաստանին, որպեսզի դադարեցնի ագրեսիվ քաղաքականությունը և հարգի Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիայի 10-րդ տարելիցին տարածում է հատուկ հայտարարություն:
Ինչպես ասվում է Դավիթ Զալկալիանիի Twitter-ի էջում հրապարակված գրառման մեջ, Ռուսասատանի կողմից Վրաստանի« դեմ իրականացված ագրեսիայի և շրջանների օկուպացիայի 10-րդ տարելիցի ժամանակաշրջանում, Վրաստանը ցույց է տվել կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծման կայուն ձգտում:
«Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիայի և երկու շրջանների օկուպացիայի 10-ամյա ժամանակաշրջանում, մենք ցույց ենք տվել կայուն ձգտում՝ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Մենք պետք է միավորվենք և միասնական ուղերձով դիմենք Ռուսաստանին, որպեսզի դադարեցնի ագրեսիվ քաղաքականությունը և հարգանքով վերաբերվի Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Twitter-ի ուղերձին կցված է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեսաուղերձը, որում Զալկալիանին հայտարարում է, որ Ռուսաստանի ագրեսիայի և օկուպացիայի 10 տարիների ընթացքում, Վրաստանը ջանքեր է գործադրել՝ կոնֆլիկտը լուծելու համար, այդ թվում՝ Ժնևի բանակցություններին մասնակցելու նպատակով, որտեղ վրացական կողմը օրակարգում բազմիցս բարձրացրել է բռնազավթված շրջաններում մարդու իրավունքների խախտման փաստերը: