Վրաստանը Եվրախորհրդարանում ունի մեծ աջակցություն, սա շատ կարևոր է. Անդրես Մամիկինս
Եվրախորհրդարանային Անդրես Մամիկինսը հայտարարում է, որ Վրաստանը Եվրախորհրդարանում ունի մեծ աջակցություն: Նրա խոսքերով սա շատ կարևոր է:
«Երջանիկ եմ, որ Վրաստանը աջակցություն է ստացել Եվրախորհրդարանում: Սա շատ կարևոր է: Այսօր ունենալու ենք բավականին հետաքրքիր բանավեճ, որը կարևոր է լինելու ոչ միայն Վրաստանի, այլ Եվրախորհրդի համար:
Սա շատ լավ և բալանսավորված տեքստ է: Քաղաքական խմբերի կողմից ներկայացված է ութ ուղղում և սպասենք դրան: Ես գոհ եմ տեքստից և երջանիկ: Հաջողություն եմ մաղթում Վրաստանին և վրաց ժողովրդին: ես ձեր մեծ երկրպագուն եմ»,-նշել է Անդրես Մամիկինսը:
Նրա խոսքերով, Եվրախորհրդարանը օգնում է Վրաստանին և բարեփոխումների ճանապարհին ցուցաբերում է աջակցություն:
Եվրախորհրդարանի լիագումար նիստին այսօր քննարկելու են Վրաստանի կողմից ասոցացման համաձայնագրի կատարման մասին հաշվետվությունը: Հաշվետվության հեղինակը պատգամավոր Անդրես Մամիկինսն է: Հաշվետվությունում գնահատված է Վրաստանի հետ ասոցացման, խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի կատարման մակարդակը:
Հեղինակ -
Edgar Barsegyan