Վրաստանը, Ուկրաինան և Բալթյան պետությունները Եվրոպայի խորհրդում չեն աջակցել Ռուսաստանի հարցով որոշմանը. Դավիթ Զալկալիանի
Պարտադիր է, Եվրոպայի խորհուրդը մնա սկզբունքներին հավատարիմ և երկրներից, որոնք չեն կատարում ստանձնած պարտականությունները, պահանջվի պատասխան: Ուստի, Վրաստանն Ուկրաինայի և Բալթյան պետությունների հետ միասին աջակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների կոմիտեի որոշմանը Ռուսաստանի առնչությամբ,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ Եվրոպայի խորհրդի մինսիտերիալին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության հնարավոր վերադարձի հարցի առնչությամբ կայացված որոշումը մեկնաբանելիս:
Նրա խոսքով, Վրաստանը դեռևս ընթացիկ տարվա մայիսի 14-ին նախարարների տեղակալների կոմիտեին Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հետ միասին դեմ է գնացել նշված որոշմանը:
«Այս հարցը քննարկել է նախարարների տեղակալների կոմիտեն և հարկ է նշել, որ մենք մեր ուկրաինացի և բալթիացի գործընկերների հետ եղել ենք համակարծիք: Ունեցել ենք միասնական դիրքորոշում, ինչպես Ուկրաինան, այնպես էլ Վրաստանի Բալթյան երեք երկրները չենք աջակցել այս նախաձեռնությանը»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, Ռուսաստանի հարցով վերջնական որոշումը պետք է կայացնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և հույս է հայտնել, որ պատվիրակները այս որոշման շուրջ կկատարեն համապատասխան գնահատականներ:
Վրաստանի պատվիրակությունը մասնակցում է Եվրոպայի խորհրդի մինիստերիալին, որն անցկացվում է Հելսինկիում: