Վրաստանը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ
Վրաստանը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ: Այս հայտարարությունը Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին արել է Twitter-ով:
«Վրաստանը Խուան Գուայդոյին ճանաչում է ժամանակավոր նախագահ, ողջունում մեր գործընկերների հայտարարությունները և վենեսուելացի ժողովրդի պայքարը ժողովրդավարության և ազատության համար»,- գրում է Զալկալիանին:
Հիշեցնենք, Խուան Գուայդոյին այս պահի դրությամբ Վենեսուելայի ժամանակավոր նախագահ են ճանաչել. ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Կոլումբիան, Պերուն, Պարագվայը, Էկվադորը, Կոստա-Ռիկա, Գվատեմալան և Ամերիկայի պետությունների կազմակերպությունը: