Վրաստանը ճանաչվել է, որպես ամենահաջող երկիր Եվրամիությանը ինտեգրման ճանապարհին. Մամուկա Բախտաձե

19:19, 21.11.2018

Այսօր պատմական օր է, Վրաստանը ճանաչվել է, որպես ամենահաջող երկիր Եվրամիությանը ինտեգրման ճանապարհին, համապատասխանաբար մեր եվրոպացի գործընկերները հենց Վրաստանին են առաջարկել այդ եզակի պլատֆորմը,-այսպես է գնահատել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն բրյուսել կատարած այցի շրջանակներում բարձրաստիճան հանդիպումները:

Վարչապետը նշել է, որ բարձրակարգ ձևաչափի առաջին հանդիպմանը, որին նախագահ Յունկերից բացի ներկա էին բոլոր հանձնակատարները, մեկ անգամ ևս վերլուծվել է, թե ինչ պետք է արվի բոլոր ուղղություններով, որպեսզի Վրաստանը էլ ավելի մոտենա Եվրոպային:

«Մենք ստացել ենք շատ կարևոր արդյունքներ: Ստանալու ենք լուրջ օգնություն, որի շնորհիվ Վրաստանը կմեծացնի իր արտահանումը Եվրոպական շուկա: Սա վերաբերում է փոքր և միջին բիզնեսին: Շատ կարևոր քայլ էր այն տեսանկյունից, հատկապես, որ մենք մեր նպատակն ենք համարում աղքատության հաղթահարումը»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Բացի այդ, ինչպես նշել է վարչապետը քննարկվել են այն հնարավորությունները, որ Վրաստանը ստանա հավելյալ օգնություն, սոցիալական քաղաքականության բարելավման ուղղությամբ և այդ տեսանկյունից եվրոպան լինելու է Վրաստանի կողքին:

 

Նմանատիպ