Վրաստանը սահմանել է հետաքրքիր առաջնահերթություններ, ողջունում եմ մեր ապագա համագործակցությունը. ԵԽ գլխավոր քարտուղար
Ես ողջունում եմ Վրաստանի կառավարությանը և մեր հետագա համագործակցությունը, – այս մասին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտարարել է Ստրասբուրգում, Վրաստանի դրոշի բարձրացման արարողությանը խոսքով ելույթ ունենալու ժամանակ:
Նա խոսել է Վրաստանի՝ Եվրախորհրդի նախագահության առաջնահերթությունների մասին և նշել, որ Վրաստանի նախագահությունը հիմնված կլինի այնպիսի առաջնահերթությունների վրա, ինչպիսիք են `մարդու իրավունքները և շրջակա միջավայրի պաշտպանությունը, քաղաքացիական ներգրավվածությունը որոշումներ կայացնելու գործընթացում, երեխայի վրա կողմնորոշված արդարադատություն- վերականգնողական արդարադատության եվրոպական փորձը, ժողովրդավարության ամրապնդումը՝ կրթության, մշակույթի և երիտասարդության ներգրավմամբ:
«Կարևոր է, որ Վրաստանն ընտրել է այդ գերակայությունները: Քաղաքացիական ներգրավվածությունը որոշումներ կայացնելու գործընթացում շատ կարևոր առաջնահերթություն, ողջունում եմ Վրաստանի այս ընտրությունը: Կարևոր է, որ Վրաստանի նախագահության ժամանակաշրջանում բարելավվի քաղաքացիների ներգրավվածությունը: Կարևոր է նաև երեխաների վրա կողմնորոշված արդարադատությունը-վերականգնողական արդարարդարության եվրոպական փորձով, ժողովրդավարության ամրապնդումը կրթության, մշակույթի և երիտասարդության ներգրավմամբ»,- ասել է Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:
Ըստ նրա, Վրաստանը սահմանել է հետաքրքիր գերակայություններ:
«Վրաստանը 20 տարի արդեն համաեվրոպական ընտանիքի անդամ է: Առաջին անգամ է, որ երկիրը ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը: Դուք հետաքրքիր առաջնահերթություններ եք սահմանել: Ես ողջունում եմ Վրաստանի կառավարությունը և մեր հետագա համագործակցությունը»,- ասացել է ԵԽ գլխավոր քարտուղարը:
Վրաստանը նախագահելու է ԵԽ նախարարների կոմիտեն այսօրվանից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը: Եվրախորհրդի նախագահության համար Վրաստանը սահմանել է չորս առաջնահերթություն: Վրաստանի դրոշը, որպես Եվրախորհրդի նախագահություն, բարձրացվել է այսօր Ստրասբուրգում, Հանրապետության Հրապարակ, հանձնման արարողության շրջանակներում: Նաև Ստրասբուրգում վրացական այբուբենը կգործի այսօրվանից վեց ամիս:
Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ղեկավարելու է այսօրվանից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը: Նախագահության համար երկիրը սահմանել է չորս հիմնական առաջնահերթություն: Նախագահությունը ստանձնելու արարողության շրջանակներում, այսօր Ստրասբուրգի հանրապետության հրապարակում բարձրացվել է Վրաստանի դրոշը: Միևնույն ժամանակ, Ստրասբուրգում վեց ամսվա ընթացքում տեղաշարժվելու է վրացական այբուբենով զարդարված տրամվայը: